05.04.2018 14:27

Ապագա վարչապետը կունենա 2 նստավայր

Ապագա վարչապետը կունենա 2 նստավայր

Հայաստանի ապագա վարչապետը երկու նստավայր է ունենալու. բուն կառավարության շենքում տեղակայված նստավայրն ու Բաղրամյան 26-ում տեղակայված նախագահական նստավայրը:

Այդ մասին այսօր լրագրողներին ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Երկու նստավայր ունենալու հանգամանքը Հարությունյանը այսպես է բացատրել. «վարչապետը Կառավարությունում եւս ունենալու է նստավայր, որովհետեւ Կառավարության անդամների հետ թերեւս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ»:

Ինչ վերաբերում է նախագահական նստավայրին, ապա Հարությունյանն ասել է, թե ապագա վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ «գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից, եւ զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար»: