05.04.2018 14:45

Մեկնարկել է Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը

Մեկնարկել է Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը

Անկարայում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովը՝ Սիրիայի հակամարտության կարգավոման հարցով:

Բանակցությունների հիմնական թեմաներն են՝ լրացուցիչ միջոցներ կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու համար, ապառազմականացման գոտիներում աշխատանքի ապահովում և ՍԱՀ-ում սահմանադրական փոփոխությունների անցկացում:

Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոուհանին նաև կքննարկեն նախորդ հանդիպման պայմանավորվածությունների արդյունքները, որը տեղի է ունեցել 2016 թ. նոյեմբերին Սոչիում:

Փոխանցում է euronews-ը: