05.04.2018 15:29

Մանկապարտեզում՝ առանց հիջաբի

Մանկապարտեզում՝ առանց հիջաբի

Ավստրիայի մանկապարտեզներում և կրտսեր դպրոցներում կարող է խստորեն արգելվել կրոնական հագուստ կրելը:

Կառավարությունը օրինագիծ է նախապատրաստում մանկական կրթական հաստատություններում հիջաբներն արգելելու վերաբերյալ: Նման միջոցառումների ձեռնարկումը բացատրվում է իրավահավասարության և հասարակության պառակտման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

«Մենք չպետք է խտրականություն թույլ տանք՝  մանկությունից սկսած: Բացի այդ՝ մեր երկրի համար հատկապես կործանարար է զուգահեռ հանրությունների զարգացումը, այնպես որ՝ մեր երկրում տեղ չունի երեխաներին գլխաշորերի մեջ փաթաթելը»,- հայտարարել է կանցլեր Սեբասիան Կուրցը:

Անցյալ տարի Ավստրիայի իշխանությունները արգելեցին հասարակական վայրերում դեմքը ծածկած հայտնվելը: Հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած օրենքն անվանում են «փարանջայի արգելք», քանի որ այն, առաջին հերթին՝ վերաբերում է կրոնական հանդերձանքին:

Փոխանցում է euronews-ը: