06.04.2018 12:57

Գերմանիայի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Պուչդեմոնին

Գերմանիայի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Պուչդեմոնին

Գերմանիայի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Կատալոնիայի անջատականների առաջնորդ Կառլես Պուչդեմոնին՝ հետաձգելով նրան Իսպանիային հանձնելու վերջնական որոշման կայացումը:

Դատարանը հրաժարվել է Պուչդեմոնին արտահանձնել Իսպանիայում նրան ներկայացված՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքի հիման վրա, սակայն չի բացառել նրա հանձնումը պետական միջոցների անօրինական յուրացման մեղադրանքով:

Արտահանձնման հայցի հետագա քննության ընթացքում քաղաքական գործիչը կմնա ազատության մեջ: Դատարանը համաձայնել է նրան ազատ արձակել 75 հազար եվրո գրավի դիմաց:

Փոխանցում է BBC-ն: