06.04.2018 13:33

ԱՄՆ-ում ձերբակալվել է նշանավոր կալանավորների բանտի բանտապահը

ԱՄՆ-ում ձերբակալվել է նշանավոր կալանավորների բանտի բանտապահը

Հարավային շրջանի դաշնային դատախազությունը հինգշաբթի հայտարարել է Մանհեթենի Metropolitan Correctional Center (MCC) բանտի 35-ամյա բանտապահ Վիկտոր Կասադոյի ձերբակալության մասին, որը մեղադրվում է կաշառքի դիմաց կալանավորներին բջջային հեռախոսներ, սպիրտային խմիչքներ, դեղամիջոցներ և սննդամթերք մատակարարելու մեջ:

MCC-ն բացվել է 1975 թ. և դարձել առաջին բազմահարկ դաշնային կալանավայրը Ամերիկայում, որտեղ այս պահին կա մոտավորապես 800 բանտարկյալ:

ԱՄՆ-ում տասնյակ դաշնային բանտեր կան, բայց MCC-ը, թերևս, գլխավորն է նրանց մեջ, քանի որ այստեղ պահվում են ամենահայտնի կալանավորները, օրինակ՝ «նշանավոր» ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրվողները:

Անցյալ տարի այս բանտում մի քանի ամիս է անցկացրել 70-ամյա Բորիս Նայֆելդը (Բիբա)՝ Նյու Յորքի հին «ռուսական մաֆիայի» վերջին ներկայացուցիչներից մեկը:

2010 թ. այս բանտում մի քանի օր են անցկացրել ռուսաստանցի 10 լրտեսներ, որոնք շատ արագ իրենց մեղավոր են ճանաչել և փոխանակվել չորս ռուսաստանցիների, այդ թվում՝ ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի հետ, որը 13-ամյա կալանք էր կրում պետական դավաճանության մեղադրանքով:

Փոխանցում է BBC-ն: