Հրաձգություն համալսարանում. կա 4 զոհ

Թուրքիայի արևմուտքում՝ Օսմանգազիի համալսարանում, տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երեքը վիրավորվել են:
Ստացվող տվյալների համաձայն՝ գիտաշխատողներից մեկը ընդունելության է եկել դեկանի մոտ ու կրակ է բացել գործընկերների ուղղությամբ: Զոհերի թվում երկու պրոֆեսորներ են և քարտուղարության աշխատակիցներ:
Հարձակում գործած անձը ձերբակալվել է, ոստիկանությունը հարցաքննում է նրան՝ պարզելու համար հարձակման դրդապատճառները:
Համալսարանի ռեկտորը հայտարարել է, որ հարձակվողը, հնարավոր է, իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներից է:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թ. պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ:
Փոխանցում է euronews-ը: