06.04.2018 14:29

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. ««Նովիչոկ» անվանումը հնարել են Արևմուտքում»

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. ««Նովիչոկ» անվանումը հնարել են Արևմուտքում»

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԱԽ նիստում, որը հրավիրվել էր ռուսաստանյան կողմի խնդրանքով, նախազգուշացրել է՝ դիմելով բրիտանացի դեսպանին՝ «Դուք խաղով եք տարվել ու տանուլ կտաք այդ խաղը»:

Նա նաև հավելել է, որ Սոլսբերիում թունավորման շուրջ ծավալված կամպանիան ոչ այլ ինչ է, քան «գերսադրանք»:

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք մեր բրիտանացի գործընկերներին ասում ենք՝ դուք խաղով տարվել եք և տանուլ եք տալու այդ խաղը: «Նովիչոկը» ռուսաստանյան «քոփիռայթ» չէ՝ չնայած ակնհայտ ռուսական անվանմանը: Այդ անվանումը հորինել են Արևմուտքում, ռազմական թունավոր նյութերի շարքի համար, որոնք, և դա նորություն չէ փորձագետների և գիտական շրջանակների համար, մշակվել են շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում»:

Դեսպան Նեբենզյան հավելել է, որ Սոլսբերիում թունավորված նախկին գործակալը Ռուսաստանի համար որևէ վտանգ չէր ներկայացնում և 2008 թվականից մշտական բնակվում էր մեծ Բրիտանիայում:

Վասիլի Նեբենզային պատասխանել է ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը: «Մենք չենք կարող անտեսել Սոլսբերիում տեղի ունեցածը: Մենք չենք կարող անտեսել այն, որ Ռուսաստանը աչք է փակում քիմիական զենքի գործածման վրա Սիրիայում և Սոլսբերիում: Եվ մենք չենք կարող անտեսել այն, որ Ռուսաստանը փորձում է խարխլել վստահությունն այն միջազգային կառույցների նկատմամբ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պաշտպանում են մեր անվտանգությունը»:

Փոխանցում է euronews-ը: