09.04.2018 12:22

Վիկտոր Օրբանը հաղթանակ է տոնում

Վիկտոր Օրբանը հաղթանակ է տոնում

Հունգարիայի վարչապետ և «Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության նախագահ Վիկտոր Օրբանը հայտարարել է իշխող դաշինքի հաղթանակը  կիրակի օրը կայացած ընտրություններում:

Օրբանի կուսակցության և Քրիստոնյա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության քաղաքական դաշինքն ստացել է սահմանադրական մեծամասնություն (պատգամավորական մանդատների երկու երրորդը):

«Նման արդյունքների պարագայում հնարավոր չէ չհիշել հին ասացվածքը. պետք է մի քիչ ավելի համեստ լինել, քանի որ դրա համար դուք չափազանց ծանրակշիռ պատճառ ունեք»,- կատակել է Օրաբանը:

«Նույնիսկ այստեղ քչերն էին սպասում նման արդյունքների, որոնք այլ կերպ, քան՝ հաջող, չի կարելի անվանել: Օրակարգի գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք Օրբանը կփոխի իր հակաբրյուսելյան հռետորաբանությունը, թե՞ ոչ»,- Բուդապեշտից հաղորդել է Euronews-ի լրագրողը: