22.09.2012 16:11

Նաիրա Զոհրաբյան. Վարչապետը հրաշալի գիտի «ատկատների» տեղերը

Նաիրա Զոհրաբյան. Վարչապետը հրաշալի գիտի «ատկատների» տեղերը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով անցած շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից կառավարությունում հրավիրված խորհրդակցությունը, նշեց, որ իր կարծիքով՝ «վարչապետը հրաշալի գիտի «ատկատների» իրական տեղերը»: 

«Եւ դրա համար բացարձակապես անհրաժեշտություն չկար հատուկ խորհրդակցություն անցկացնելու: Եւ մենք չէ, որ պիտի ցույց տանք կառավարության ղեկավարին «ատկատների» տեղերը եւ այն գերատեսչությունները, որոնք ուղղակիորեն զբաղված են բացահայտ ատկատով», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:

iLur.am-ի այն հարցին, թե իսկ ինչո՞ւ հենց հիմա է Սերժ Սարգսյանը հիշել «ատկատների» ու յուրացումների մասին, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Այդ հարցով դիմեք իրենց մամլո ծառայությանը»: