09.04.2018 13:29

Բողոքի ցույցեր ընդդեմ արքայազնի

Բողոքի ցույցեր ընդդեմ արքայազնի

Արաբական թագավորության թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին Փարիզի փողոցները դիմավորել են բողոքի ցույցերով:

Կիրակի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցերի մասնակիցները Եմենի կողմնակիցներն են և համարում են, որ ավիահարվածներ հասցնող Սաուդյան Արաբիան իրեն պահում է ագրեսորի պես:

Առնվազն տասն իրավապաշտպան կազմակերպություններ դիմել են նախագահ Մակրոնին՝ խնդրելով, որ նա արքայազնի՝ երկուշաբթի մեկնարկող պաշտոնական այցի ընթացքում նրանից պահանջի դադարեցնել ռմբակոծությունները, որոնք ծանր հումանիտար ճգնաժամի են հասցրել Եմենը:

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահը կիրակի օրը իր հյուրին ընթրիքի է հրավիրել Լուվրում, ընդ որում՝ թագաժառանգի այցի պաշտոնական ծրագրում, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այդ կետը մինչև վերջին պահը չի եղել:

Ապրիլի 9-ին հայտնի է դարձել, որ սաուդյան օդուժի գրոհների հետևանքով վերջին օրերին Եմենում զոհվել է առնվազն 15 մարդ:

Փոխանցում է euronews-ը: