09.04.2018 14:01

ԶԼՄ. Իրաքում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլխի «աջ ձեռքը»

ԶԼՄ. Իրաքում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլխի «աջ ձեռքը»

Իրաքի զինված ուժերը  երկրի հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մերձավոր զինակից Աբու-Վալիդ Աշ-Շիշանիին: Այդ մասին երկուշաբթի, հղում անելով զինվորականներին, տեղեկացրել է Al Sumaria հեռուստատեսությունը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԻՊ-ի ղեկավարի «աջ ձեռքը» հանդիսացող Աշ-Շիշանին ոչնչացվել է Քիրքուկ քաղաքի արվարձանում՝ անապատային տեղանքում: Նշվում է, որ գործողության ընթացքում ուժայիններին հաջողվել է փաստաթղթեր հայտնաբերել, որոնք տվյալներ են պարունակում ահաբեկչական խմբավորման մյուս առաջնորդների մասին:

ԻՊ-ի գրոհայինները Իրաքի տարածքի մի մասն օկուպացրել էին 2014 թ. ամռանը: 2017 թ. դեկտեմբերին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարեց երկրում ԻՊ-ի նկատմամբ վերջնական հաղթանակ տանելու մասին:

Փոխանցում է tass.ru-ն: