09.04.2018 15:28

«Սեքս-թրենինգի» մարզիչներին նոր մեղադրանք է առաջադրվել

«Սեքս-թրենինգի» մարզիչներին նոր մեղադրանք է առաջադրվել

Ալեքսանդր Կիրիլովին (Ալեքս Լեսլի), Անաստասիա Վաշուկևիչին (Նաստյա Ռիբկա) և առողջարանական Պատայայում անօրինական «սեքս-թրենինգի» մյուս մասնակիցներին կարող են դատել  անպարկեշտ տեսագրություններ արտադրելու և դրանք համացանցում տարածելու մեղադրանքով, հաղորդել է РИА Новости-ն:

Նման հանցագործությունները Թաիլանդում պատժվում են՝ պոռնոգրության արտադրության համար՝ հինգ, այն տարածելու համար՝ մինչև երեք տարվա ազատազրկմամբ:

Սեքս-թրենինգի տասը մասնակիցներ Թաիլանդում  ձերբակալվել են փետրվարին: Այս պահի դրությամբ դատարանը նրանցից երեքին դատապարտել է պայմանական ժամկետի, տուգանքների և արտաքսման:

Ապրիլի 4-ին Նաստյա Ռիբկային և Ալեքս Լեսլիին նոր մեղադրանք է ներկայացվել՝ բռնաբարություն, ինչի համար նրանց սպառնում է 4-ից 20 տարվա ազատազրկում:

Ռիբկան և Լեսլին հայտնի են  դարձել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում նյութեր էին հրապարակել գործարար Օլեգ Դերիպասկայի անձնական կյանքի մասին: Գործարարը դիմել էր դատարան և պահանջել սոցիալական ցանցերից հեռացնել բոլոր լուսանկարներն ու տեսագրությունները:

Փոխանցում է lenta.ru-ն: