10.04.2018 11:48

Յուլյա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

Յուլյա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

Ռուսաստանցի Յուլյա Սկրիպալը՝ ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը, դուրս է գրվել Սոլսբերիի հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում նյարդակաթվածահարող նյութով թունավորումից հետո:

Ինչպես հաղորդել են BBC-ի աղբյուրները, 33-ամյա Յուլյային դուրս են գրել երեկ ու տեղափոխել են անվտանգ վայր:

Յուլյա Սկրիպալի 66-ամյա հայրը դեռ հիվանդանոցում է, սակայն ավելի վաղ հաղորդվել է, որ նրա վիճակը շատ արագ կայունանում է:

Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» դասի նյարդակաթվածահարող նյութով, և թունավորման ետևում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն է: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Փոխանցում է BBC-ն: