10.04.2018 12:06

«Հետաքրքիր բաներ են տեղի ունենում». Տուլեևը կղեկավարի Կեմերովոյի խորհրդարանը

«Հետաքրքիր բաներ են տեղի ունենում». Տուլեևը կղեկավարի Կեմերովոյի խորհրդարանը

Կեմերովոյի մարզի նախկին ղեկավար Աման Տուլեևն ընտրվել է մարզային խորհրդարանի նախագահ: Գաղտնի քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկել է 39 պատգամավորներից 38-ը:

73-ամյա Տուլեևի թեկնածությունն առաջադրել է «Միացյալ Ռուսաստան» խմբակցությունը: Այլ թեկնածուներ այդ պաշտոնի համար չեն առաջադրվել:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Տուլեևը հայտարարել է, որ Կեմերովոյի մարզը նոր մարզպետին է փոխանցում «հիանալի աշխատանքային վիճակում» և ֆինանսապես կայուն՝ «լիքը փողով»:

Տուլեևը Կուզբասի նահանգապետի պաշտոնն ազատեց ապրիլի 1-ին՝ Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում մոլեգնած սոսկալի հրդեհից մեկ շաբաթ անց, որը 64 մարդու կյանք էր խլել: Նա Կուզբասը ղեկավարել է ավելի քան 20 տարի. 1997 թ. այդ պաշտոնում առաջին անգամ նրան նշանակել էր Բորիս Ելցինը:

Փոխանցում է BBC-ն: