10.04.2018 11:18

Տեղումներ չեն լինի

Տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում `

Ապրիլի 10-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           28.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -7.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          12.50C