10.04.2018 13:15

ՀԴԲ աշխատակիցները խուզարկել են Թրամփի փաստաբանի գրասենյակը

ՀԴԲ աշխատակիցները խուզարկել են Թրամփի փաստաբանի գրասենյակը

ՀԴԲ աշխատակիցները խուզարկություն են անցկացրել երկար տարիներ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատած փաստաբան Մայքլ Քոենի գրասենյակում:

Խուզարկության ընթացքում բռնագրավվել են փաստաթղթեր, այդ թվում՝ Քոենի գրագրությունը Թրամփի հետ, և փաստաթղթեր, որոնք վերաբերում են պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի վարձատրությանը:

ՀԴԲ-ն գործել է նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ցուցումով, որը գլխավորում է 2016 թ. ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննությունը:

Խուզարկությունն ուղղակիորեն կապ չի ունեցել հետաքննության հետ, սակայն պայմանավորված է եղել այն տեղեկատվությամբ, որ դատախազ Մյուլլերը տրամադրել է Նյու Յորքի դատախազներին:

Մեկնաբանելով խուզարկությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ծառայությունների աշխատակիցների գործողություններն անվանել է ամոթալի, իսկ խուզարկությունը համեմատել է վհուկների որսի հետ: Սպիտակ տանը ելույթ ունենալով լրագրողների առջև ՝ Թրամփը նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի թիմն անվանել է «մարդկանց ամենականխակալ խումբը»:

Փոխանցում է BBC-ն: