10.04.2018 13:47

Սարգսյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության հասնելու կամք

Սարգսյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության հասնելու կամք

ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության ու համաձայնության հասնելու կամք: Խաղաղության հասնելու համար Հայաստանն իր կողմից անում է հնարավոր ամեն ինչ եւ ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույն վերաբերմունքը կցուցաբերի:

Այդ մասին հայտարարել է երեկ Հայաստանի նախագահ դարձած Արմեն Սարգսյանը՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին:

Սարգսյանն ասել է նաեւ, թե «բնականաբար, շատ հետաքրքրված է լինելու, որպեսզի ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելի Մոսկվա»: «Ավանդաբար, Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցելությունները կատարում են հենց Մոսկվա: Առայժմ կոնկրետ ժամկետներ չկան, սակայն ТАСС-ն առաջիններից կլինի, որ կիմանա այդ մասին»,- ասել է Սարգսյանը: