10.04.2018 13:59

Ինտրիգ չկա. Վարչապետի թեկնածուն Սարգսյանն է

Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այդ մասին երեկ հայտարարել է արդեն նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք շաբաթ օրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այն հարցը, թե ով է լինելու վարչապետի ՀՀԿ-ական թեկնածուն: