10.04.2018 14:31

Սավչենկոյի բնակարանում խուզարկության ընթացքում զենք է հայտնաբերվել

Սավչենկոյի բնակարանում խուզարկության ընթացքում զենք է հայտնաբերվել

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները երեքշաբթի խուզարկություն են անցկացրել  Նադեժդա Սավչենկոյի բնակարանում, РИА Новости-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Սավչենկոյի մամլո քարտուղար Տատյանա Պրոտորչենկոն Facebook-ի իր էջում նույնպես հաղորդել է խուզարկության մասին, բայց առանց մանրամասների:

Պատգամավորի փաստաբան Օլեգ Սոլովեյը տեղեկացրել է, որ ուժայինները խուզարկություն են անցկացնում նաև Սավչենկոյի գրասենյակում: «Դժվար է ասել, թե ինչ են փնտրում: Հավանաբար՝ կատարված հանցագործության ինչ-որ հետքեր: Ըստ էության՝ դա անիմաստ գործողություն է, հատկապես՝ ձերբակալությունից 18 օր անց: Ավելի շուտ՝ դա արվում է հարազատների վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է Սոլովեյը:

Մինչդեռ Սավչենկոյի մայրը NewsOne հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ իրավապահները պատգամավորի բնակարանում հայտնաբերել են ատրճանակ և փամփուշտներ:

Սավչենկոն ձերբակալվել է Կիևում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով:

Փոխանցում է ria.ru-ն: