11.04.2018 11:57

Ցուկերբերգ. Facebook-ը «սպառազինության մրցավազքի» մեջ է մտել Ռուսաստանի հետ

Ցուկերբերգ. Facebook-ը «սպառազինության մրցավազքի» մեջ է մտել Ռուսաստանի հետ

Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ ելույթ է ունեցել ԱՄՆ սենատի իրավական և առևտրի հանձնաժողովների համատեղ նիստում:

Զրույցի հիմնական թեման եղել է սոցցանցերի օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը: Ապրիլի սկզբին պարզվել էր, որ Cambridge Analytica ընկերությանը, որը զբաղվում է նպատակաուղղված քաղաքական գովազդի տարածմամբ, հասանելի են դարձել գրեթե 87 մլն օգտատերերի  տվյալները:

Երկուշաբթի Ցուկերբերգն արդեն ցուցմունք է տվել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում: Նա ներողություն է խնդրել և ասել, որ ընկերությունը բավարար քայլեր չի ձեռնարկել անձնական տվյալների արտահոսք թույլ չտալու և օգտատերերին պաշտպանելու համար:

Facebook-ի աշխատակիցներն իսկական «սպառազինությունների մրցավազք» են մղում Ռուսաստանի կողմից հովանավորվող խմբերի դեմ, որոնք սոցցանցը փորձում են օգտագործել ընտրություններում քվեարկության արդյունքների վրա ազդելու և հասարակական կարծիք ձևավորելու նպատակով:

«Դա իսկական սպառազինությունների մրցավազք է: Նրանք կսովորեն ավելի լավ աշխատել, և նույնն էլ պետք է մենք անենք», - հայտարարել է Ցուկեբերգը: Նա նշել է, որ մինչև տարեվերջ ընկերությունն անվտանգության ապահովման բաժնում կվարձի ևս առնվազն 20 հազար նոր աշխատակիցների:

Փոխանցում է BBC-ն: