11.04.2018 13:19

Ալժիրում կործանվել է ռազմաուղևորատար ինքնաթիռը

Ալժիրում կործանվել է ռազմաուղևորատար ինքնաթիռը

Ալժիրում ռազմաուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հաղորդել է Al Arabiya հեռուստատեսությունը:

Աղետը տեղի է ունեցել Ալժիրի մայրաքաղաքից մոտավորապես 30 կմ հեռու: Arab News-ի տվյալներով՝ օդանավում հիմնականում զինծառայողներ են եղել:

The Sun-ը գրում է, որ բոլորը զոհվել են: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Փոխանցում է Interfax-ը: