12.04.2018 12:22

Որեւէ մեկի մտքով չի էլ անցել այլ անուն հնչեցնել. Շարմազանով

Որեւէ մեկի մտքով չի էլ անցել այլ անուն հնչեցնել. Շարմազանով

ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այդ մասին երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա, բնականաբար, հայտարարել է, թե «քննարկումները» ընթացել են միասնության, համերաշխության մթնոլորտում, եւ, ուշադրություն, առանց բացառության, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի բոլոր գործիչները ընդունել են Սարգսյանին առաջադրելու առաջարկը:

«Կարծում եմ՝ պարզ է, որ ով է մեր վարչապետի թեկնածուն լինելու, որովհետեւ այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել, եւ կարծում եմ՝ որեւէ մեկի մտքով չի էլ անցել»,- հայտարարել է Շարմազանովը՝ հավելելով, թե իրենք բոլորը «միահամուռ վստահում են իրենց կուսակցության նախագահին»: