12.04.2018 12:32

Յուլյա Սկրիպալի հայտարարությունը

Յուլյա Սկրիպալի հայտարարությունը

Բրիտանական ոստիկանությունը  Սոլսբերիում թունավորված Յուլյա Սկրիպալի անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե «աղջիկը նոր կյանք է սկսում» և առայժմ չի ուզում տեսնել ոչ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին, ոչ էլ իր հորեղբոր աղջկան՝ Վիկտորյային:

«Իմ տրամադրության տակ են հատուկ աշխատակիցներ, որոնք օգնում են խնամել ինձ և տեղեկացնում են հետաքննության արդյունքերին: Ես շփվում եմ ընկերներիս ու ընտանիքիս հետ, ինձ պատմել են, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն առաջարկել են իրենց օգնությունը: Առայժմ ես նրանց աջակցության կարիքը չունեմ, բայց եթե միտքս փոխեմ՝ գիտեմ, թե ինչպես կապվեմ նրանց հետ,- ասվում է հայտարարության մեջ:- Ամենակարևորը՝ ես անվտանգ տեղ եմ, և ժամանակի ընթացքում ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում, բայց առայժմ ուժերս բավարար չեն՝ լրագրողներին լիարժեք հարցազրույց տալու համար:… Ես շնորհակալ եմ հորեղբորս աղջկան՝ Վիկտորյային՝ իր հոգատարության համար, բայց նրան խնդրում եմ չգալ ու չկապվել ինձ հետ: Այն ամենը, ինչ նա ասում է, իր կարծիքն է, ոչ թե իմ կամ իմ հոր»,- ասվում է հայտարարության մեջ:

Փոխանցում է BBC-ն: