Սիրիան նախապատրաստվում է ԱՄՆ հարվածին

Սիրիան նախապատրաստվում է վերջին ժամանակներս ռուսաստանյան և ամերիկյան զենքերի ամենալայնածավալ դիմակայությանը:
Կառավարական բանակը զանգվածային հարվածներ է սպասում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է այդ կերպ պատասխանել Դումա քաղաքում իրականացված քիմիական գրոհին:
Մինչդեռ Մոսկվան պնդում է, որ Դումայում քիմիական գրոհ չի եղել, դա սադրանք է և սպառնալիք միջազգային անվտանգությանը:
Այդ ընթացքում ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածում Տարտուսի ռազմակայանից ռուսաստանյան նավատորմը դուրս բերելու մասին: Հրապարակվել են տիեզերքից արված համապատասխան լուսանկարներ: Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Շամանովը դաշնային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Սիրիայում տեղակայվել են ռուսաստանյան ՀՕՊ ուժեր, ամբողջ զորակազմը պատրաստության է բերված՝ սպասելով հարվածի:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Արելյան Միջերկրական ծովում շարժվում է ամերիկյան ռազմանավերի խումբը՝ «Հարի Թրումեն» ավիակրի գլխավորությամբ, նաև՝ բրիտանական սուզանավեր:
Սակայն Սպիտակ տանը ասում են, թե հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացվել: Daily Telegraph-ը նշում է, որ Մեծ Բրիտանիան Սիրիայում նպատակակետերը կգրոհի հինգշաբթի երեկոյան:
Փոխանցում է euronews-ը: