12.04.2018 19:46

Բուֆոնը՝ «Ռեալ» - «Յուվենթուս» հանդիպման մրցավարի մասին

Բուֆոնը՝ «Ռեալ» - «Յուվենթուս» հանդիպման մրցավարի մասին

Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քննադատել է «Ռեալ»-ի դեմ ՉԼ-ի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման մրցավար Մայքլ Օլիվերին (3:1, 3:4 2 խաղի արդյունքում):

Հիմնական ժամանակին ավելացված ժամանակում մրցավարը 11-մետրանոց նշանակեց թուրինյան ակումբի դարպասին, որն իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:

«Դա անգամ 10 տոկոսով 11-մետրանոց չէր: Գիտեմ, որ մրցավարը տեսավ: Կասկածելի պահ 93-րդ րոպեին: Չի կարելի այդպիսի պահերին 11-մետրանոց նշանակել:

Թիմը տվեց բոլոր ուժերը և մի մարդ չի կարող կասկածելի իրավիճակով փչացնել անհավանական քամբեքը: Չի կարելի սրտի փոխարեն աղբաման ունենալ: Բացի այդ, եթե տղամարդկություն չունես այդպիսի մարզադաշտում դուրս գալ խաղադաշտ, ապա ավելի լավ է կնոջդ և երեխաներիդ հետ տրիբունայից հետևես խաղին, չիպս ուտես և զովացուցիչ ըմպելիքներ ըմպես:

«Ռեալ»-ն արժանի էր հաջորդ փուլ անցնելուն: Հաջողություն եմ մաղթում նրանց: Ինձ համար միշտ պատիվ է եղել նման թիմի դեմ խաղալը, բայց մենք արժանի էինքնվազագույնը լրացուցիչ ժամանակի»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: