12.04.2018 20:23

Կյելինին ակնարկել է, որ խաղը վաճառված է (տեսանյութ)

Կյելինին ակնարկել է, որ խաղը վաճառված է (տեսանյութ)

Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կյելինին բուռն է արձագանքել «Ռեալ»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում մրցավարի կայացրած որոշմանը:

Մայքլ Օլիվերն ավելացված ժամանակում 11-մետրանոց նշանակեց «ծեր սինյորա»-ի դարպասին, ինչը դուր չեկավ թուրինյան ակումբի ֆուտբոլիստներին:

Արդյունքում «Ռեալ»-ը 2 խաղի արդյունքում հաղթահարեց «Յուվե»-ի արգելքն ու կիսաեզրափակչում է (3:0, 1:3 - 4:3):

«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մրցավարի վրա բղավելու պատճառով հեռացվեց խաղադաշտից, իսկ Կյելինին իր վրդովմունքն այլ կերպ է արտահայտել:

«Որքա՞ն եք վճարել այս 11-մետրանոցի համար»,- ասել է Կյելինին Ռաֆայել Վարանին: