13.04.2018 09:15

Bild. «Բավարիա»-ն նոր պայմանագիր է կնքել Ռոբենի հետ

Bild. «Բավարիա»-ն նոր պայմանագիր է կնքել Ռոբենի հետ

«Բավարիա»-ն նոր պայմանագիր է կնքել թիմի կիսապաշտպան Արյեն Ռոբենի հետ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Bild-ի խմբագիր Քրիստիան Ֆալկը: 

Հեղինակավոր աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա խաղացողը մյունխենյան ակումբի հետ մինչև 2019 թվականի ամառ նախատեսված համաձայնագիր է կնքել: 

Հիշեցնենք, որ Ռոբենը «Բավարիա»-ի կազմում հանդես է գալիս սկսած 2009 թվականից: 

Հոլանդացին գերմանական թիմի կազմում մասնակցել է 287 հանդիպման, դարձել 138 գոլի և 97 գոլային փոխանցման հեղինակ: