13.04.2018 09:30

Մորատան Լևանդովսկու պատճառով ցանկանում է լքել «Չելսի»-ն

Մորատան Լևանդովսկու պատճառով ցանկանում է լքել «Չելսի»-ն

«Չելսի»-ի հարձակվող Ալվարո Մորատան կարող է առաջիկա ամռանը լքել լոնդոնյան ակումբը: Այս մասին հաղորդում է Cadena Cope-ն:

25-ամյա խաղացողը չափազանց դժգոհ է, որ «ազնվականներ»-ը հետաքրքրված են «Բավարիա»-ի առաջատար Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով, ով «Չելսի» տեղափոխվելու դեպքում կդառնա իր անմիջական մրցակիցը թիմի հիմնական կազմում տեղի համար: 

Այդ պատճառով Մորատան չի բացառում, որ կհեռանա ակումբից, եթե «Չելսի»-ն պայմանագիր կնքի լեհ ֆուտբոլիստի հետ: