13.04.2018 09:45

Catalunya Radio. Ինիեստան պայմանագիր է ստորագրել «Տյանցզին Ցյուանցզյան»-ի հետ

Catalunya Radio. Ինիեստան պայմանագիր է ստորագրել «Տյանցզին Ցյուանցզյան»-ի հետ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինիեստան շատ մոտ է Չինաստանի առաջնություն տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է La Liga News UK-ն՝ հղում անելով Catalunya Radio-ին:

Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա Ինիեստան 3 տարվա համար նախատեսված պայմանագիր է կնքել չինական «Տյանցզին Ցյուանցզյան» ակումբի հետ՝ ևս 1 տարով այն երկարաձգելու տարբերակով: Չինական ակումբի հետ պայմանագրի արժեքը կազմում է 37 միլիոն եվրո՝ հարկերը չհաշված:

Նշենք, որ «Տյանցզին Ցյուանցզյան»-ի կազմում են հանդես գալիս հայտնի ֆուտբոլիստներ Աքսել Վիտցելը, Ալեշանդրո Պատոն և Անտոնի Մոդեստը: