13.04.2018 10:00

Շևչենկոն մեկնաբանել է «Ռեալ» - «Յուվենթուս» հանդիպման 11-մետրանոցի դրվագը

Շևչենկոն մեկնաբանել է «Ռեալ» - «Յուվենթուս» հանդիպման 11-մետրանոցի դրվագը

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ, «Ոսկե գնդակ»-ի նախկին դափնեկիր Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի «Ռեալ» - «Յուվենթուս» հանդիպման 11-մետրանոց հարվածի դրվագը:

Ռոնալդուն խաղի վերջին վայրկյաններին չվրիպեց նշակետից և այդ գոլով «Ռեալ»-ին կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց (1:3, առաջին խաղը՝ 3:0, ընդհանուր՝ 4:3):

«Շատ վիճելի դրվագ էր: Ցավալի պահ էր իտալական ֆուտբոլի համար, հաշվի առնելով այն, որ ամեն ինչ տեղի ունեցավ ավելացված ժամանակի ընթացքում: Ինձ համար «Յուվենթուս»-ի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը «ձգած» էր: Այնուամենայնիվ, չեմ ցանկանում քննարկել մրցավարի աշխատանքը»,- Շևչենկոյի խոսքերն են մեջբերում ուկրաինական ԶԼՄ-ները:

Նշենք, որ Շևչենկոն Չեմպիոնների Լիգայում հանդիպել է «Ռեալ»-ի և «Յուվենթուս»-ի հետ: Հենց «Յուվենթուս»-ի դեմ եզրափակչում ուկրաինացի լեգենդար ֆուտբոլիստն իր կարիերայի գլխավոր հաղթանակներից մեկն է տարել: