13.04.2018 10:15

Հայաստանի հավաքականը զգալիորեն նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը զգալիորեն նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը՝ ապրիլի 12-ի դրությամբ:

Հայաստանի հավաքականը Էստոնիայի դեմ ոչ-ոքիից և Լիտվայից կրած պարտությունից հետո 7 հորիզոնականով նահանջել է և գտնվում է 98-րդ տեղում:

Ազգերի Լիգայում մեր մրցակից Մակեդոնիայի ընտրանին 78-րդն է, Ջիբրալթարը՝ 196-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 181-րդը:

Առաջատար տասնյակն այսպիսի տեսք ունի. Գերմանիա, Բրազիլիա, Բելգիա, Պորտուգալիա, Արգենտինա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չիլի, Լեհաստան: