13.04.2018 10:30

Երբ կկայանան Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը

 Երբ կկայանան Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը

Այսօր շվեյցարական Նյոն քաղաքի ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի է ունենալու 2017/18 թթ. մրցաշրջանի Չեմպիոնների և Եվրոպայի լիգաների խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը։

Որ թիմերը կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությանը

«Ռոման» կլինի մասնակիցներից մեկը «Բարսելոնայի» արգելքը հաղթահարելուց հետո։ «Լիվերպուլը» նույնպես այնտեղ կլինի Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո:

Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան» նույնպես կիսաեզրափակչում են համապատասխանաբար «Յուվենտուսին» ու «Սևիլիային» հաղթելուց հետո:

Որ թիմերը կմասնակցեն Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությանը։

«Արսենալի» հնարավորությունները շատ բարձր են գնահատվում, քանի որ թիմը Լոնդոնում 4-1 հաշվով պարտության է մատնել ռուսական «ԲԿՄԱ»-ին։ Պայքարը կարող է շարունակել նաև Մադրիդի «Ատլետիկոն», որը սեփական դաշտում «Սպորտինգին» հաղթել է 2-0 հաշվով։

Կիսաեզրափակչին մասնակցելու հավակնորդներից է իտալական «Լացիոն», որը չորս անգամ գրավեց Ավստրիայի «Զալցբուրգի» դարպասը, թեև ավստրիացները պատասխանեցին երկուսով։ Մարսելի «Օլիմպիկի» և «Լայպցիգի» միջև ինտրիգը դեռ պահպանվում է․ առաջին խաղում գերմանացիները հաղթել են 1-0 հաշվով։

Ե՞րբ կկայանան Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի խաղարկությունների վիճակահանությունները

Մրցաշարերի վիճակահանությունները տեղի կունենան Երևանի ժամանակով 14։00-ին (Եվրոպա լիգա), որին կհետևի Չեմպիոնների լիգայինը (15։00)։