13.04.2018 10:45

Ջոն Էլկան․ «Գերազանցել ենք բոլոր ժամանակների մեծագույն «Յուվենտուսին»

Ջոն Էլկան․ «Գերազանցել ենք բոլոր ժամանակների մեծագույն «Յուվենտուսին»

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավար կազմի անդամ Ջոն Էլկանը հարցազրույց է տվել, խոսել է թիմի ընթացիկ մրցելույթների և մի շարք այլ թեմաների մասին:

Թիմային աշխատանք։ ««Յուվենտուսի» նվաճումները մեծ թիմային աշխատանքի արդյունք են՝ պաշտոնյաների, մարզչի և յուրաքանչյուր խաղացողի։ Նաև ակումբի արժեքների արդյունքն է, որոնք նախագահ Անդրեա Անյելին կատարելության է հասցրել վերջին տասը տարիների ընթացքում՝ բոլորին առաջ մղելով։ Այս վճռականությունը շատ կարևոր է հաջողության հասնելու համար։ Պետք է միշտ կենտրոնացած լինել հաջորդ մարտահրավերի վրա, ինչը նվաճումներով չշեղվելու միակ ձևն է։ Հաջողության հասնում ես միայն ջանք թափելով, և սա ճիշտ է ինչպես «Յուվենտուսի», այնպես էլ մեր ընկերության մնացած մասերի համար»։

«Յուվենտուսը» ֆուտբոլից այն կողմ։ «Ֆուտբոլը, բացի սպորտ լինելուց, նաև բիզնես է, որի շնորհիվ եվրոպական ակումբները մեկ դարի ընթացքում եռապատկել են եկամուտները՝ հասցնելով դրանք գրեթե 20 միլիարդ եվրոյի: Առաջատար ակումբները գրանցում են ընդհանուր եկամուտի գրեթե 50 տոկոսը։ Այս աճի հիմնական շահառուները ֆուտբոլիստներն են․ 2017 թվականին տրանսֆերների ընդհանուր արժեքը մոտ 5,6 միլիարդ եվրո էր, որի 12,6 տոկոսը վաստակել են գործակալները։ Վերջին հինգ տարվա ընթացքում «Յուվենտուսի» եկամուտներն աճել են միջինը տարեկան 15 տոկոսով՝ շուկայի 10 տոկոսի համեմատ, և հասել են մոտ 400 միլիոն եվրոյի (առանց ֆուտբոլիստների տրանսֆերների)։ Ինչպես մյուս ակումբները, «Յուվենտուսը» շարունակում է մեծ ներդրումներ կատարել ակումբի ապագայի համար:»։

Սեր և աճ։ «Հաշվի առնելով ազգային և միջազգային մրցաշարերի ներկայիս իրավիճակը գնաճը ակումբների համար դժվար է դարձնում կայուն շահույթի մակարդակի հասնելը, հատկապես մարզական արդյունքների անկանխատեսելիության պատճառով։ Դժվար է հավասարակշռություն գտնել ֆինանսական և մարզական արդյունքների միջև, բայց 2017 թվականին «Յուվենտուսը» կարողացավ անել դա։ Լավ նորությունն այն է, որ ֆուտբոլի կարևորությունը և երկրպագուների թիվը շարունակում է մեծանալ, ինչպես երևում է ԱՄՆ-ի և Չինաստանի պես երկրներում։ Այսօր աշխարհի բնակչության գրեթե մեկ քառորդը սիրում է ֆուտբոլ, և այդ թիվը շարունակում է աճել։ Սրա շնորհիվ աճում է ակումբների արժեքը, ինչն էլ ավելի զգալի է մեծ ակումբների համար, ինչպիսին է «Յուվենտուսը»։