13.04.2018 11:03

Ռոնալդուն չի հասկանում «Յուվենտուսի» ֆուտբոլիստների դժգոհությունը

Ռոնալդուն չի հասկանում «Յուվենտուսի» ֆուտբոլիստների դժգոհությունը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի վերջնամասում տեղի ունեցած դրվագին, որը վճռեց դիմակայության ելքը:

«Չեմ հասկանում, թե ինչու է մրցակիցը բողոքում: Լուկաս Վասկեսի նկատմամբ կանոնները խախտեցին: Եթե չլիներ 11 մետրանոց, կլիներ գոլ:

11 մետրանոցն իրացնելիս լարվածություն կար, սակայն ես պահպանեցի հանգստությունը: Հասկանում էի, որ դա վճռորոշ պահն է:

Մենք տանջվեցինք այս խաղում, սակայն դա կօգնի եւ դաս կլինի մեզ համար: Ֆուտբոլում երբեք ոչինչ վճռված չէ, պետք է պայքարել մինչեւ վերջ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ ավելացված ժամանակում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11 մետրանոց հարված էր նշանակել Իտալիայի չեմպիոնի դարպասին, իսկ «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քիչ անց կարմիր քարտ էր ստացել նրա հետ վիճելու համար: Ռոնալդուն հաշիվը 11 մետրանոց հարվածով կրճատեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասը պաշտպանում էր փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին:

Առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ Մադրիդում կայացած պատասխան մրցավեճում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: