13.04.2018 11:19

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել Ռեշֆորդին

 «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել Ռեշֆորդին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր չէ վաճառել հարձակվող Մարկուս Ռեշֆորդին,- հաղորդում է ESPN-ը:

20-ամյա անգլիացին դժգոհ է իր իրավիճակից և մտադիր է ամռանը փոխել թիմը, որտեղ նա կդառնա հիմնական կազմի ֆուտբոլիստ: Վերջին 16 հանդիպումներից Ռեշֆորդը միայն 5-ն է անցկացրել մեկնարկային կազմում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 29 խաղում Ռեշֆորդը խփել է 6 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: