13.04.2018 08:45

ԵԼ. ԲԿՄԱ - «Արսենալ»՝ 2:2. «զինագործները» կիսաեզրափակչում են (տեսանյութ)

ԵԼ. ԲԿՄԱ - «Արսենալ»՝ 2:2.  «զինագործները»  կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում՝ «Արսեանալ»-ն արտագնա խաղում հյուրընկալվել էր ԲԿՄԱ-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Ֆյոդր Չալովը: Երկրորդ կեսի մեկնարկում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Կիրիլ Նաբակինը: 75-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում լոնդոնցիների հարձակվող Դենի Ուելբեքը կրճատեց հաշվի տարբերությունը և մարեց մոսկովյան ակումբի հույսերը: Խաղավերջում հյուրերի կիսապաշտպան Ահարոն Ռեմսին հավասարեցրեց խաղի հաշիվը և իր թիմին փրկեց պարտությունից:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում «զինագործներ»-ը 6:3 հաշվով առավելության հասան ԲԿՄԱ-ի նկատմամբ և դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցել հյուրերի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

ԲԿՄԱ - «Արսենալ»՝ 2:2