13.04.2018 12:11

Ղազախստանի նախագահը կոչ է արել երկրում կրճատել համալսարանները

Ղազախստանի նախագահը կոչ է արել երկրում կրճատել համալսարանները

Ղազախստանում համալսարանների քանակն անհրաժեշտ է կրճատել, կարծում է հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Հիմա ամեն օր գալիս են նախարարություն ու խնդրում են՝ «Եկեք համալսարան բացենք»: Մեզ մոտ 131 համալսարան կա, հարկավոր է կրճատել: Մեզ ոչ թե քանակ է պետք, այլ որակ»,- ասել է Նազարբաևը հինգշաբթի, «Նոր հումանիտար գիտելիք. 100 նոր դասագիրք ղազախերենով» նախագծի շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Նախագահ Նազարբաևի խոսոքվ՝ «հարկավոր է բոլոր համալսարանները բարձրացնել «Նազարբաև համալսարանի» մակարդակին»:

Երկրի ղեկավարը «Նազարբաև համալսարանը» հիմնել է 2010 թ.: Ինչպես ասվում է համալսարանի կայքում տեղադրված տեքստում՝ «այս բուհը երկրում բարձրագույն կրթության դրոշակակիրն է և նպատակ ունի դառնալու միջազգային մակարդակի հետազոտական կենտրոն»:

Փոխանցում է Interfax-ը: