13.04.2018 13:48

Մակրոն. Մենք ապացույցներ ունենք, որ քիմիական զենքը կիրառել է Ասադի վարչակազմը

Մակրոն. Մենք ապացույցներ ունենք, որ քիմիական զենքը կիրառել է Ասադի վարչակազմը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հայտարարել է, թե ապացույցներ ունի, որ Դումա քաղաքի բնակչության դեմ անցյալ շաբաթ քիմիական զենք են կիրառել սիրիական իշխանությունները: «Մենք ապացույցներ ունենք, որ անցյալ շաբաթ քիմիական զենք, առնվազն՝ քլորին է կիրառել Բաշար Ասադի վարչակազմը»,- առանց որևէ աղբյուր նշելու՝ հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ ավելի ուշ կորոշի՝ արդյո՞ք Ֆրանսիան ավիահարված կհասցնի Սիրիային:

Ավելի վաղ Բաշար Ասադի ուժերի դեմ հնարավոր ռազմական գործողության մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մինչդեռ հինգշաբթի ԱՄՆ նախագահը Twitter-ում գրել է, որ ինքը «երբեք չի ասել, թե երբ է հարձակում լինելու Սիրիայի դեմ»: «Դա կարող է լինել շատ շուտով կամ ոչ այնքան շուտ»,- հայտարարել է Թրամփը:

Փոխանցում է BBC-ն: