13.04.2018 14:38

ՔԶԱԿ-ը հաստատել է, որ Սկրիպալներին թունավորել են «Նովիչոկով»

ՔԶԱԿ-ը հաստատել է, որ Սկրիպալներին թունավորել են «Նովիչոկով»

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը եզրակացրել է, որ Բրիտանիայի կառավարությունը ճիշտ է նույնականացրել այն նյութը, որով թունավորվել են նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:

ՔԶԱԿ-ում հայտարարել են, որ կազմակերպության փորձագետների հավաքած փորձանմուշները բացարձակապես մաքուր էին և խառնուրդ գրեթե չէին պարունակում:

ՔԶԱԿ-ի տեքստում «Նովիչոկ» անվանումը չի հիշատակվում: Կազմակերպությունը նաև չի նշում նյութի հնարավոր ծագումը, քանի որ դա կազմակերպության փորձագետների խնդիրը չէր:

ՔԶԱԿ-ը ևս մի՝ գաղտնի զեկույց է ներկայացրել Սկրիպալների վրա հարձակման թեմայով, որը փոխանցվել է կազմակերպության բոլոր անդամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին: «Նյութի անվանումը և քիմիական կառուցվածքը նկարագրվում են զեկույցի լիակատար՝ գաղտնագրված տարբերակում»,- հայտարարել են կազմակերպությունում:

Փոխանցում է BBC-ն: