13.04.2018 14:57

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ականի պայթյունի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ականի պայթյունի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ըստ կայքի, ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ և «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Պարզվել է, որ վիրավորները Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Նվեր Ճ-ն է, 32-ամյա Աստղիկ Պ.-ն է և 37-ամյա Արամ Դ.-ն, որոնք նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է, ինչի հետևանքնով նշված անձինք վնասվածքներ են ստացել։

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։