13.04.2018 15:13

Մոլդովան ետ է կանչել Ստամբուլում իր հյուպատոսին

Մոլդովան ետ է կանչել Ստամբուլում իր հյուպատոսին

Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել Ստանբուլում գլխավոր հյուպատոսի պաշտոնն զբաղեցնող Վյաչեսլավ Ֆիլիպի ետկանչին, որին կասկածում են կոռուպցիայի մեջ: Այդ մասին հինգշաբթի կայացած նիստում տեղեկացրել է երկրի ԱԳՆ ղեկավար Տուդոր Ուլյանովսկին: Նրա առաջարկն ընդունվել է միաձայն:

Դատախազության վարկածով՝ գլխավոր հյուպատոսը 2012-2016 թթ. կաշառքներ է ստացել ՝ Հորդանանից, Լիբանանից, Սիրիայից և Իրաքից յոթ հոգու համար հյուպատոսական ծառայությունները հեշտացնելու դիմաց:

Բացի այդ՝ նրան կասկածում են արաբ քաղաքացիների՝ Մոլդովայի տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կանոնները խախտելու մեջ: Քննիչների կարծիքով՝ որոշ դեպքերում դիվանագետը շտապ կարգով վիզաներ է տրամադրել նույնիսկ առանց տվյալ անձի ներկայությանը հյուպատոսարանում: Դատախազությունը պնդում է, որ իր ծառայությունների դիմաց հյուպատոսը պահանջել է 100-200 դոլար:

Եթե հյուպատոսի մեղքն ապացուցվի, ապա նրան կսպառնա 7-15 տարվա ազատազրկում, 28,6 հազար դոլարի տուգանք և 10-15 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելք:

Փոխանցում է ria.ru-ն: