13.04.2018 15:31

Դումայի նոր օրինագիծն այն մասին, թե ինչ չի կարելի գրել սոցցանցերում

Դումայի նոր օրինագիծն այն մասին, թե ինչ չի կարելի գրել սոցցանցերում

ՌԴ պետդումայի պատգամավորներն շտապ կարգով օրինագիծ են ընդունում սոցցանցերում արվող գրառումների վերաբերյալ: Սոցիալական ցանցերի  կայքերի բովանդակությունը կարգավորելու վերաբերյալ օրինագիծը դեռ մեկ տարի առաջ ներկայացրել են պատգամավորներ Սերգեյ Բոյարսկին և Անդրեյ Ալշևսկիխը: Այն ժամանակ դրան ընթացք չի տրվել: Բայց Կեմերովոյի հրդեհից հետո պատգամավորները օրինագծի նոր տարբերակ են ներկայացրել, և հինգշաբթի այն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Պետդուման ուզում է  սահմանափակել սոցցանցերում մեծ թվով այն հաղորդագրությունների տարածումը, որոնք անվանվում են «հակաօրինական տեղեկատվություն»: Դրանց մի մասը արդեն գոյություն ունեցող ծայրահեղական և այլ օրենքների տակ է ընկնում, օրինակ՝ «պատերազմի քարոզ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում»:

Սակայն կան նաև նորամուծություններ, օրինակ՝ արգելվում է հայհոյանքը (մինչ այդ՝ հայհոյանքի կիրառումն արգելվում էր միայն ԶԼՄ-ներում), ինչպես նաև «պոռնոգրություն քարոզող հաղորդագրությունները»:

Բացի այդ՝ սոցցանցերում չպետք է տարածվի «հասարակական նշանակություն ունեցող ոչ հավաստի տեղեկություն»՝ ֆեյք-լուր: Որպես այդպիսին՝ պատգամավոր Սերգեյ Բոյարսկին նշում է Կեմերովոյի հրդեհում հարյուրավոր զոհերի մասին լուրերը, որոնք տարածվում էին WatsApp-ով:

Վտանգավոր տեղեկություն կհամարվի նաև այն լուրը, որն արգելվում է նախընտրական օրենսդրությամբ, այդ թվում՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ անցկացվող սոցհարցումները կամ թեկնածուի կողմից չվարձատրվող քարոզչությունը: Օրինակ, եթե ընտրություններից մեկ օր առաջ գրեք՝ «Եթե N թեկնածուն հաղթի, ամեն ինչ լավ կլինի», կամ՝ «Ես քվեարկելու եմ NN-ի օգտին», դա կհամարվի անօրինական:

Փոխանցում է BBC-ն: