13.04.2018 15:49

ԶԼՄ-ները պատմել են Թրամփի արտամուսնական զավակի մասին

ԶԼՄ-ները պատմել են Թրամփի արտամուսնական զավակի մասին

Նյու Յորքում Trump World Tower բնակելի համալիրի նախկին դռնապան Դինո Սաջուդինը լրագրողներին պատմել է Դոնալդ Թրամփի արտամուսնական զավակի մասին, տեղեկացրել է New York Post-ը:

Պարբերականի տվյալներով՝ այդ լուրը հրապարակելուն համաձայնելու համար ամերիկյան National Enquirer կայքը Սաջուդինին 30 հազար դոլար է վճարել, սակայն հոդվածն այդպես էլ չի հրապարակել: Պայմանագրի համաձայն՝ եթե Սաջուդինը այդ տեղեկությունը էլի որևէ մեկին հաղորդի, ապա ստիպված կլինի մեկ միլիոն դոլար վճարել: Այնուամենայնիվ, կայքի հետ պայմանագրի մասին տեղեկացել են մյուս լրատվամիջոցների լրագրողներ ևս:

Նախկին դռնապանը պնդել է, որ երբ աշխատել է Trump World Tower-ում, իրեն խնդրել են չքննադատել Թրամփի նախկին տնտեսուհուն ապագա նախագահի հետ ունեցած կապի ու նրանից երեխա ունենալու համար:

Թերթի տվյալներով՝ այդ պատմության մեջ հիշատակվող կինը հերքել է, թե կապ է ունեցել Թրամփի հետ, և հայտարարել է, թե «այդ ամենը սուտ է»:

Փոխանցում է ria.ru-ն: