Չեմպիոնների լիգա. տեղի է ունեցել 1/2 եզրափակչի վիճակահանությունը

Նիոնում այսօր կայացել է նաև Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի վիճակահանությունը, որի ընթացքում ձևավորվել են հետևյալ զույգերը:
«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-ին և 25-ին:
Պատասխան խաղերը նախատեսված են մայիսի 1-ին և 2-ին:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին Կիևի «Օլիմպիական» ստադիոնում: Հանդիպման նոմինալ դաշտի տերը կլինի «Բավարիա»-«Ռեալ» զույգի հաղթողը: