14.04.2018 09:00

Մոուրինյոն չի պատրաստվում թիմ հրավիրել նոր հարձակվողի

Մոուրինյոն չի պատրաստվում թիմ հրավիրել նոր հարձակվողի

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հասկացնել է տվել, որ առաջիկայում չի պատրաստվում թիմ հրավիրել նոր հարձակվողի:

«Արդյո՞ք Լուկակուն բավարար չափով մոտիվացված է. ես չեմ ցանկանում, որ այդպես լինի: Եթե, ես Լուկակուի համար լրացուցիչ մրցակցություն ստեղծեմ, ապա նույնը պետք է անեմ մյուս ֆուտբոլիստների համար: Այդ դեպքում նրան ուրախ չեն լինի և ավելի քիչ կխաղան: Հնարավոր է, որ այդ ժամանակ ես ստիպված լինեմ որոշ խաղացողների դռան կողմը ցույց տալ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: