14.04.2018 09:15

«Ատլետիկո»-ի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Արսենալ»-ի դեմ առաջին հանդիպումը

«Ատլետիկո»-ի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Արսենալ»-ի դեմ առաջին հանդիպումը

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան առաջիկայում չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացին ազդրի վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ Լիսաբոնի «Սպորտինգ»-ի դեմ պատասխան խաղի ժամանակ(1:0): Ապաքինման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություն չկա:

Այսպիսով, Կոստան կարող է բաց թողնի ԵԼ-ի կիսաեզրափակչի՝ «Արսենալ»-ի դեմ առաջին հանդիպումը, որը կկայանա ապրիլի 26-ին: