14.04.2018 09:30

Բուֆոնին կարող են որակազրկել

Բուֆոնին կարող են որակազրկել

«Յուվենթուս»-ի ավագ Ջիանլուիջի Բուֆոնը կարող է որակազրկվել Իտալիայի առաջնությունում՝ Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-ի դեմ խաղում իմպուլսիվ պահվածքի պատճառով: Այս մասին հաղորդում է Football-italia.net-ը:  

Այդ հանդիպման խաղավարտին 40-ամյա խաղացողը հեռացվել էր 11-ի մետրանոցի առթիվ չափազանց բուռն ռեակցիայի պատճառով:  

Բացի այդ, խաղից հետո իտալացին էմոցիոնալ հարցազրույց էր տվել, որում խաղի մրցավար Մայքլ Օլիվերին անսիրտ էր անվանել ու ենթադրել, որ անգլիացու սրտի փոխարեն աղբաման է: