14.04.2018 09:45

«Ռեալ» - «Բավարիա» դիմակայությունը Չեմպիոնների Լիգայի ռեկորդակիր է

«Ռեալ» - «Բավարիա» դիմակայությունը Չեմպիոնների Լիգայի ռեկորդակիր է

Նիոնում տեղի ունեցած Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում ձևավորվեցին «Բավարիա» - «Ռեալ» և «Ռոմա» - «Լիվերպուլ» զույգերը:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Բավարիա»-ն ու «Ռեալ»-ը եվրոպական մրցասպարեզում հանդիպելու են 25-րդ և 26-րդ անգամ, ինչը ռեկորդ է: 

Բացի այդ, սա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլերի պատմության ամենահաճախ հանդիպող զույգն է՝ 9 անգամ (18 հանդիպում): «Յուվենթուս»-ն ու «Ռեալ»-ը, ինչպես նաև «Չելսի»-ն և «Բարսելոնա»-ն, փլեյ-օֆֆում միմյանց դեմ անցկացրել են 12-ական հանդիպում:

Ավելացնենք, որ Մյունխենում «Բավարիա»-ն ու «Ռեալ»-ը կմրցեն ապրիլի 25-ին, իսկ Մադրիդում՝ մայիսի 1-ին: