14.04.2018 10:00

«Բավարիա»-ում Կովաչը կփոխարինի Յուպ Հայնկեսին

«Բավարիա»-ում Կովաչը կփոխարինի Յուպ Հայնկեսին

Մյունխենի «Բավարիա»-ն իր պաշտոնական կայքում քիչ առաջ հայտնեց թիմի հաջորդ գլխավոր մարզչի անունը:

Գերմանիայի չեմպիոնին 2018 թվականի հունիսի մեկից կմարզի 46-ամյա խորվաթ մասնագետ Նիկո Կովաչը, ով այժմ աշխատում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ում: Կողմերը 3 տարվա պայմանագիր են կնքել:

Հիշեցնենք, որ «Բավարիա»-ում Կովաչը կփոխարինի Յուպ Հայնկեսին: