14.04.2018 10:30

Պայթյունի հետեւանքով ստադիոնում 5 մարդ է զոհվել

Պայթյունի հետեւանքով ստադիոնում 5 մարդ է զոհվել

Սոմալիում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ պայթյուն է որոտացել։ 5 մարդ զոհվել է, 8–ը ծանր վիրավորվել, հաղորդում է Reuters–ը։

Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել VIP օթյակում։ Ֆուտբոլիստները պայթյունի հետեւանքով չեն տուժել։

Ոստիկանության վարկածով, միջադեպին առնչություն ունի «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորումը, որը սերտ կապ ունի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։